Հունիսի 8-ին տրանսպորտային պատահարի հետևանքով բուժօգնության դիմած քաղաքացիները դուրս են գրվել բժշկական կենտրոնից, իսկ պարեկն ունի թեթև վնասվածք:
Այս մասին հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ նախնական տվյալներով, այսօր դուրս կգրվի բժշկական կենտրոնից։
Հիշեցնենք՝ հունիսի 8-ին՝ ժամը 19:10-ին, ՆԳ նախարարության ոստիկանություն վթարի վերաբերյալ ահազանգ է ստացվել։
Պարզվել է, որ Արարատի մարզի Արմաշ գյուղում պարեկային ծառայության կարգախումբը կանգնեցրել է «Նիսսան» մակնիշի ավտոմեքենա՝ վարչարարություն իրականացնելու նպատակով։
Կարճ ժամանակ անց նույն ճանապարհով երթևեկող «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվել է պարեկային ծառայության կարգախմբի կայանված ավտոմեքենային։
Բաց մի թողեք
Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության լաբորատոր հաստատված 1 դեպք
Ողբերգական դեպք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում
«Շտապօգնության» ՓԲԸ-ի բժիշկներն ու վարորդները ենթարկվել են բռնnւթյան