«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանն անդրադարձել է իր հետ տեղի ունեցած միջադեպին, երբ իր կարծիքով՝ «մտել էին» իր անձնական կյանք։
«Եթե հատուկ ծառայությունները, կապ չունի՝ ինչ եղանակով, իմ զուգընկերուհու կրծկալի միջից հանել են կամ կհանեն փաստաթուղթ, որն իր մեջ կկրի ինֆորմացիա պետական անվտանգության մասին, ես օք եմ, ընդ որում՝ կրծկալը հագած վիճակում։ Իսկ թե հատուկ ծառայություններն ու որևէ մեկը սադրանք են անում, նախապատրաստում են այս կամ այն բաներն ու տեղադրում այս կամ այն վայրերում, հետո գտնում ու հայտնաբերում են, ապա հարամ լինի իրենց կերած հացը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Աղազարյանը:
Դիտարկմանը, թե հաստա՞տ զուգընկերուհի է, որովհետև ըստ խոսակցությունների՝ զուգընկեր է եղել, նա արձագանքել է. «Ա՛յ մարդ, Եվրոպա չե՞նք գնում, ասենք թե զուգընկեր է, ի՞նչ տարբերություն, ի՞նչ կապ ունի, շուստրի հարց ես տալիս»։
Բաց մի թողեք
ՔԿ-ն և գործընկերները Ալեքսանդր Կոչուբաեւին ձերբակալելու ձևի ու բովանդակության մասին
Եկեղեցու դեմ արշավի դադարեցման, քաղբանտարկյալների ազատ արձակման համար համախմբման կոչ ենք անում․ ՀԱԿ
Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցն ավարտվեց․ ի՞նչ է հայտնի