ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցցանցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն «ոչ մի կապ չի ունեցել» Իսրայելի կողմից Իրանի վրա կիրակի գիշերը տեղի ունեցած հարձակումների հետ։
Գրառման մեջ ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Իրանի կողմից հարձակման դեպքում ԱՄՆ-ն իր զինված ուժերի «ողջ հզորությունը» կօգտագործի Իրանի դեմ։
«Միացյալ Նահանգները որևէ կապ չուներ Իրանի վրա հարձակման հետ։ Եթե Իրանը ինչ-որ կերպ հարձակվի մեզ վրա, ԱՄՆ զինված ուժերի ողջ հզորությունը կթափվի ձեզ վրա այնպիսի ուժով, ինչպիսին նախկինում չէր եղել», – գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ում:
Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն «հեշտությամբ» կարող է ապահովել Իսրայելի և Իրանի միջև համաձայնությունը և դադարեցնել երկու երկրների միջև «արյունալի հակամարտությանը»։
«Մենք կարող ենք հեշտորեն գործարք կնքել Իրանի և Իսրայելի միջև և վերջ դնել այս արյունալի հակամարտությանը»,- գրել է Թրամփը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 50 րոպե տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Ուշակովը։
Քննարկել են Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակը։ Պուտինը դատապարտել է Իսրայելի ռազմական գործողությունը Իրանի դեմ։ Նա Թրամփին տեղեկացրել է նախորդ օրը Իրանի նախագահի և Իսրայելի վարչապետի հետ ունեցած հեռախոսազրույցների մասին։ Պուտինը Թրամփին հիշեցրել է Ռուսաստանի առաջարկը՝ Իրանի միջուկային դոսյեի շուրջ փոխադարձաբար ընդունելի համաձայնություններ գտնելու վերաբերյալ։
Թրամփը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը գնահատել է որպես շատ մտահոգիչ։ Նախագահները չեն բացառել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացին վերադառնալը։
Բաց մի թողեք
Ոչ մի աղոթք՝ բանակում, խաչերը՝ հանել
ՔՊ-ականները նեղսրտել են, որ ռուս գեներալը զանգահարել է փոխքաղաքապետին
Հայաստանի համար այսօր կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին