Հայաստանի բանկային համակարգն այս փուլում որևէ խնդիր չունի հնարավոր ռիսկերին դիմակայելու տեսանկյունից:
Այս մասին հունիսի 17-ի ասուլիսում անդրադառնալով իրանաիսրայելական հակամարտության համատեքստում ՀՀ բանկային համակարգի՝ արտաքին ճնշումներին դիմակայելու պատրաստ լինելու վերաբերյալ հարցին՝ հայտնել է կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
«Նախկինում նշել ենք, որ մեր նպատակը եղել է մեր բանկային համակարգի կապիտալացումը բերել այն մակարդակին, որ դիմակայուն լինենք հնարավոր ցնցումներին:
Գիտեք, որ հակացիկլիկ բուֆերները բարձրացրել ենք 1.75 տոկոսով: Այս տարվա մայիսից ուժի մեջ են մտել. մոտավորապես 150 միլիարդը գերազանցող հավելյալ կապիտալի մասին է խոսքը: Այդ կոնտեքստում քանի որ զարգացումների վերաբերյալ ամենօրյա կամ ամենժամյա նորությունների ստացման ռեժիմում ենք, կարծում եմ, որ այս փուլում որևէ խնդիր չունենք հնարավոր ռիսկերին դիմակայելու տեսանկյունից»,- նշել է ԿԲ նախագահը:

Բաց մի թողեք
Հայաստանին 200 միլիոն եվրո կհատկացվի. ԵՄ-ն հաստատել է աջակցության փաթեթի տրամադրման հանձնառությունը
Ֆրիդրիխ Մերցը մեկնում է Չինաստան՝ լարված առևտրային հարաբերությունները վերականգնելու համար
Սլովակիայի Ֆիցոն սպառնում է դադարեցնել Ուկրաինայի էլեկտրաէներգիայի մատակարարումը, եթե ռուսական նավթի մատակարարումը չվերականգնվի