Հայաստանի բանկային համակարգն այս փուլում որևէ խնդիր չունի հնարավոր ռիսկերին դիմակայելու տեսանկյունից:
Այս մասին հունիսի 17-ի ասուլիսում անդրադառնալով իրանաիսրայելական հակամարտության համատեքստում ՀՀ բանկային համակարգի՝ արտաքին ճնշումներին դիմակայելու պատրաստ լինելու վերաբերյալ հարցին՝ հայտնել է կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
«Նախկինում նշել ենք, որ մեր նպատակը եղել է մեր բանկային համակարգի կապիտալացումը բերել այն մակարդակին, որ դիմակայուն լինենք հնարավոր ցնցումներին:
Գիտեք, որ հակացիկլիկ բուֆերները բարձրացրել ենք 1.75 տոկոսով: Այս տարվա մայիսից ուժի մեջ են մտել. մոտավորապես 150 միլիարդը գերազանցող հավելյալ կապիտալի մասին է խոսքը: Այդ կոնտեքստում քանի որ զարգացումների վերաբերյալ ամենօրյա կամ ամենժամյա նորությունների ստացման ռեժիմում ենք, կարծում եմ, որ այս փուլում որևէ խնդիր չունենք հնարավոր ռիսկերին դիմակայելու տեսանկյունից»,- նշել է ԿԲ նախագահը:

Բաց մի թողեք
ԵՄ-ն հավանություն է տվել հայկական արտահանման 80%–ը մաքսատուրքերից ազատելու նախաձեռնությանը
Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով
Հայ-ռուսական հարաբերություններին խնամքով վերաբերվելու եթե կարիք կա, ապա ինչու է այսքան վատ