ՀՀ արդարադատության նախարարն Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ մամուլում շրջանառվող լուրերին, թե եկեղեցի-պետություն հարաբերությունների ֆոնին տապալվում է սահմանդրական կարգը։
Նախարարը հիշեցրեց՝ սահմանդրական կարգի տապալումը որպես քրեորեն հետապնդելի արարք նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքում, և դա նշանակում է հետևյալը.
«Որևէ անձ պետք է փաստացի դադարեցնի Սահմանադրության կոնկրետ հոդվածների գործողությունը, իսկ այդ կոնկրետ հոդվածները վերաբերում են ՀՀ ինքնիշխանությանը, նրան, որ մեր երկիրը ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, մեր երկրում մարդը բարձրագույն արժեք է և այլն։ Այդ նորմերի փաստացի դադարումն է, որ նշանակում է սահմանադրական կարգի տապալում»։

Բաց մի թողեք
Հայաստան այցելած ադրբեջանցիները ՌԴ քաղաքացիներ են․ երկիր մտել, դուրս են եկել «Բագրատաշեն»-ի անցակետով․ Լուսանկար
Երբ մի կողմ եք դնում զենքերը և ներդրում կատարում բարգավաճման մեջ, դա կբերի նվաճում․ Վենսը՝ Փաշինյանին և Ալիևին
Նիկոլ Փաշինյանը ոչ պաշտոնական շփում է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ