21/06/2025

Պետական հեռուստաալիքի նման սանձարկությունը լրջորեն վնասում են մեր երկրների հարաբերություններին․ Ալեն Սիմոնյանը՝ Սալավյովի մասին. Տեսանյութ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․

Էս հեռուստատեսային ուռոդին թվում է, որ իրավունք ունի երկրի ղեկավարին անվանարկել զզվելի բառերով, կոչ անել հայ ժողովրդին քաղաքական քայլ անել օրինական ընտրված իշխանության դեմ, խաղալ զգացմունքների վրա, տանել այս ամբողջ էժանագին հիմարությունը, վերածելով պաթետիկ դերասանություն – և հուսալ, որ բավական է պարզապես ասել. «Սա ներքին գործերին միջամտություն չէ: «բաներ», և վերջ՞

Սա ուղիղ միջամտություն է Հայաստանի Հանրապետության ներքին գործերին, նրա ղեկավարության և ժողովրդի դեմ ատելության և վիրավորանքների ճղճիմ տարածում է:

Պետական հեռուստաալիքի նման սանձարկությունը լրջորեն վնասում են մեր երկրների հարաբերություններին, իսկ Հայաստանի բնակչության մոտ միայն խորը զզվանք են առաջացնում:

Հույս ունեմ, որ ռուս գործընկերներս, որոնց հետ բազմիցս քննարկել ենք նմանօրինակ միջադեպերը, կարձագանքեն, և հայ հասարակությունը նույն ալիքով, նույն պարտադրված «գեղարվեստական» ձևով կլսի հստակ ներողություն: