02/07/2025

Ավելի վատ Եկեղեցու հետ վարվել են միայն բոլշեւիկները, փաշինյանական ենիչերիները նրանց էլ կգերազանցեն շուտով․ Լևոն Զուրաբյան

Վեհարանի վրա իշխանությունների ռազմականացված գրոհը Հայոց պատմության մեջ արձանագրվելու է որպես ամենախայտառակ էջերից մեկը:

Նիկոլ Փաշինյանը եւ նրա ՔՊ-ական սպասարկուներն այսօր անցան այն սահմանը, որից հետո պիտի կոչվեն ԵՆԻՉԵՐԻ:
Ավելի վատ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ վարվել են միայն բոլշեւիկները: Փաշինյանական ենիչերիները նրանց էլ կգերազանցեն շուտով:

Մեր ամբողջ ժողովուրդը պետք է համախմբվի ժողովրդավարական օրինականության, Սահմանադրության եւ մեր ինքնության պաշտպանության շուրջ:

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան