Դերասանուհի Գայանե Ասլամազյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով դերասան Հովհաննես Ազոյանի գրառմանը, նշել է․
«Ես խոսքեր չեմ գտնում…., երբ ծայրահեղ տգետները, անկախ իրենց մարդ տեսակից, թույլ են տալիս արտահայտվել, ամենաքիչը՝ շատ գրագետ ու հայրենանվեր մարդկանց մասին: Հով, քեզ քպ-ն էլ մարդու տեղ չի դնում, ինչի՞ ես քեզ էս աստիճան ստոր ներկայացնում, հանուն ինչի՞…»:
Հիշեցնենք, որ մոռացված Հովհաննես Ազոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հումորային գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԱԾ մեկուսարանի նույն խուց տեղափոխված Միքայել (Գևորգ) Աջապահյանին և Վազգեն (Բագրատ) Գալստանյանին:
«Քանի որ էս խեղճ մարդկանց տարել մտցրել եք նույն խուց, գոնե մի հատ նարդի տվեք թող մի քանի թայլա քցեն՝ մինչև բլոտի սաստավը կհավաքվի»,- գրել է Ազոյանը:


Բաց մի թողեք
Իրանա-ամերիկյան լարվածությունն, այսպիսով, հասել է պատմական ամենաբարձր կետի
Արցախյան շարժումը դուրս բերվեց սահմանադրականության հունից և ուղղորդվեց ազգամիջյան արյունալի հակամարտության հուն
«Ո՞վ է հանձնել Արցախը» սակրալ թվացող հարցն ու պատասխանը