Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի գրառումը.
Մայր Աթոռի դեմ գերագույն սրբապիղծի արշավն առաջին իսկ օրից համեմատել եմ Նոյ նահապետի Քամ անունով որդու по-хамски վարքագծի հետ։
Ինտենսիվության առումով համեմատությունն իհարկե համարժեք չէ, քանի որ Քամի մտքով կյանքում չէր անցնի սրբապղծության այն դրսևորումները, որն իրեն թույլ է տվել ու շարունակում է թույլ տալ նշված անձը։
Բայց «զավակ» լինելով (կամ ինքնահռչակվելով)՝ «հայրերին» նվաստացնելու առումով համեմատությունը երևի տեղին է։ Եվ ահա այսօր այս համեմատությունը դարձավ է՛լ ավելի արտահայտիչ։
Այսօր գերագույն սրբապիղծը по-хамски հայտարարեց, որ բոլոր «ամուսնացյալ քահանաներն» իր եղբայրներն են։ Իր մանր խելքով ցանկանում է իրար դեմ հանել ամուսնացյալ ու կուսակրոն հոգևորականներին։
Եվ ինչպե՞ս արձագանքեցին մեր Մայր Եկեղեցու ամուսնացյալ սպասավորները։ Տասնյակ ու տասնյակ ու տասնյակ երեցներ հստակ ու «կանոնական» ձևերով «հեռու տեղ» ուղարկեցին գերագույն լկտիին։
Ու այդ հստակ ու «կանոնական» տեքստերում կարմիր թելով անցնում էր մի միտք. մեր Հայրերին հալածողը չի կարող մեզ եղբայր լինել։ Քամ եղբորը մոտավորապես նույն կերպ պատասխանեցին Սեմն ու Հաբեթը՝ Նոյ նահապետի մյուս որդիները։ Ու այդպես Քամը մնաց նզովված Հորից ու մերժված եղբայրներից։
Բաց մի թողեք
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի պատերազմը դատապարտող հայտարարություններ՝ տեղական և միջազգային
Ի՞նչ է իրականում տեղի ունենում․ Հայաստանը հրավիրում է Թուրքիային դառնալ իր անվտանգության երաշխավորը»
Իշխանությունները թքած ունեն Հայաստանի ներդրումային միջավայրի վրա․ Խաժակյան