02/07/2025

․․․ ինչպես եք համարձակվում փակել Սրբազանի բերանը, գրաքննել Եկեղեցին, պղծել մեր ինքնությունը․ Պետրոս Ղազարյան

Հաղորդավար Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Էսօր մի քանի դաշնակցականների ու փորձագետների գնահատականները կարդացի երկու սրբազանների ձերբակալման մասին։Պարզվում ա ,եկեղեցին մեր ինքնություննա, մեր պատմություննա ,մեր սրբություննա ,միակ հայապահպան կառույցնա, դարերի մեր պատմություննա ու սենց լիքը բաներ։Համաձայն եմ։

Բայց ակամա հիշեցի, երբ Աջապահյանը դաշնակների Երկիր Մեդիայում քննադատել էր Քոչարյանին, դաշնակները որոշեցին փակել Աջապահյանի բերանը և ուղղակի գրաքննեցին նրան։

Փաստորեն դաշնակները փակեցին մեր սրբության, մեր ինքնության, մեր պատմության, ազգային միասնության բերանը` ինչա թե Քոչարյանին թթու բան էր ասել։

Է, եթե Ազգային սրբության բերանը կարում եք փակել ու ամոթ չեք զգում, ձերբակալելուց փաստից ինչու եք ամաչում՞)։

Հա ու ոչ մեկ չխոսաց էն մասին թե ինչպես եք համարձակվում փակել Սրբազանի բերանը, գրաքննել Եկեղեցին, պղծել մեր ինքնությունը։

Լիլիթ Գալստյանը հայրենասիրական լավաշ չգրեց, Գառնիկը Անժելայի մոտ չճվճվաց, Գեղամը վշտից չխմեց, Հրանտ Մարգարյանը տեռորիզմից չխոսաց, Քրիստինեն թուրքական հետք չգտավ։

Որովհետև Սրբազանի բերանը փակողը իրենք էին։

Իմիջայլոց Տեր Խորենի խոսքը քննադատող մեդիապրոֆեսորները դաշնակների նման նույնպես նախընտրեցին ջայլամի դիրքը։Մի անգամ չասեցին Եկեղեցին մեր սրբություն ա ,ուր եք նրա ներկայացուցչի բերանը փակում ,գրաքննում ։Բա դա անարգանք չի՞։

Ու այդ մեդիաջայլամների շնորհիվ է նաև նման մեդիամթնոլորտ մեր երկրում։