01/07/2025

Էրդողանը կրկին կայցելի Արցախ՝ միջոցառում կա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է առաջիկա օրերին մեկնել օկուպացված Արցախ։ 

Թուրքական և ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն՝ Էրդողանի այցը մեկօրյա է և կկայանա հուլիսի 4-ին։

Նախատեսված է, որ Թուրքիայի ղեկավարին տեղափոխող օդանավը պիտի վայրէջք կատարի Ֆիզուլիի (պատմ.՝ Վարանդա) միջազգային օդանավակայանում։

Էրդողանը մասնակցելու է «Տնտեսական համագործակցության կազմակերպության» (ECO) անդամ երկրների 17-րդ գագաթնաժողովին։ Այն կազմակերպվելու է հուլիսի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։

Ավելի վաղ գրել ենք, որ միջոցառմանը մասնակցելու նպատակով է Արցախ են մեկնելու նաև Պակիստանի վարչապետն ու Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նախագահը: