Հունիսի 28-ին 46-ամյա մի կին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հաղորդում է տվել, որ նախորդ օրը՝ ուշ երեկոյան, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում իրեն և ամուսնուն են մոտեցել երկու ծանոթ և երկու անծանոթ անձինք, գումարային հարցերի շուրջ վիճաբանել ամուսնու հետ, մեկը նաև հարվածել է ամուսնուն:
Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից:
«Որոշ ժամանակ անց ամուսինը նստել է մեքենան և նրանց հետ մեկնել անհայտ ուղղությամբ։ Ավելին՝ նրանցից մեկն առավոտյան զանգահարել է կնոջն ու պահանջել գումար:
Մայրաքաղաքի քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է առևանգողներից երկուսի ինքնությունը՝ Կոտայքի մարզի Կամարիս գյուղի բնակիչ 36 և 34 տարեկան եղբայրներ:
Մարդուն առևանգելու և ֆիզիկական ներգործության հատկանիշներով նախաձեռնվում է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հունիսի 30-ին՝ ժամը 14-ին, Կամարիս գյուղում եղբայրները ձերբակալվում են և ներկայացվում Քննչական բաժին։
Ձեռնարկվում են միջոցառումներ առևանգման մասնակից մյուս երկուսին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բաց մի թողեք
Դետեկտիվ ժանրի հետապնդում Երևանում․ « Mercedes G»-ի վարորդը, ով գտնվում էր հետախուզման մեջ, չկարողացավ պարեկներից խույս տալ անգամ անցնելով կարմիր լույսերի տակով․ Լուսանկար
Հայտնի է՝ ինչ վարույթի շրջանակում է «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվում քննչական գործողություն
Արա Զոհրաբյանը դատի է տվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին