Հունիսի 4-ին փաստաբան Արա Զոհրաբյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին էր դիմել երկրի ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայհոյախառն եւ ատելությամբ լի ֆեյսբուքյան ստատուսների հետ կապված:
Նա հանձնաժողովին էր ներկայացրել Փաշինյանի թվով 11 ստատուս, որտեղ, ըստ Զոհրաբյանի, երկրի առաջին դեմքն իր վարքագծով, բառապաշարով օրենք է խախտել։ Ըստ նրա՝ Փաշինյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքի միանգամից երեք հոդվածի եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի սահմանած վարքագծի կանոնագրքի վեց կետի պահանջներ։
Այդ կետերից մեկով, օրինակ, հանրային պաշտոն զբաղեցնողը պետք է խոսի գրական հայերենով և ոչ ժարգոնով կամ ոչ նորմատիվ բառապաշարով։ Վարչապետի ստատուսներում գաղտնիք չէ, որ հայհոյախոսություն կա։
Արա Զոհրաբյանը «Հրապարակ»-ին այսօր փոխանցեց՝ Հանժաժողովը մերժել է վարույթ հարուցելը, մերժման հիմքում դնելով նաև այն, որ հանձնաժողովն իր նախաձեռնությամբ վարույթ էր հարուցել ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա․ «Հայց եմ ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դեմ՝ վարչական դատարան: Հանձնաժողովը դիմումում նշված կարևոր հիմքերը փորձել էր հերքել, այդ կերպ արդարացնելով Նիկոլ Փաշինյանին»։
Նշենք, որ մայիսի վերջին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) վարույթ էր հարուցել Նիկոլ Փաշինյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ: Վարույթի հիմք էր հանդիսացել զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները, որոնցում լրագրողներն անդրադարձել էին Ազգային Ժողովում տեղի ունեցած միջադեպին։ Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում էին հայտնվել վարչապետի կողմից արված «համբալ» արտահայտությունը, «Վեր ընկի տեղդ, ներվերս չուտես» արտահայտությունը, «Ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները» սպառնալիքն ու կրկնվող անհարգալից խոսքը։
ԱԺ ամբիոնից նման արտահայտություններ անելուց եւ պատասխանատվություն չկրելուց հետո, Նիկոլ Փաշինյանը հետագայում ավելի մեծ եռանդով սկսեց հայհոյախառն արտահայտություններ անել, իր լիազորությունները գերազանցող ստատուսներ գրել, ոտնահարել Սահմանադրության բազմաթիվ դրույթներ` թիրախավորելով հոգեւորականներին, ընդդիմադիրներին եւ ուղիղ հրահանգներ իջեցնելով իրավապահ մարմիններին։ Սրբազանների մասին գրված ստատուսների վերաբերյալ եւս ԿԿՀ-ն մեզ հայտնել էր, որ դրանք ուսումնասիրվում են։ Տեսնենք` քանի տարի կտեւեն ուսումնասիրությունները եւ ինչ հետեւության կհանգեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները:
Բաց մի թողեք
Դետեկտիվ ժանրի հետապնդում Երևանում․ « Mercedes G»-ի վարորդը, ով գտնվում էր հետախուզման մեջ, չկարողացավ պարեկներից խույս տալ անգամ անցնելով կարմիր լույսերի տակով․ Լուսանկար
Հայտնի է՝ ինչ վարույթի շրջանակում է «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվում քննչական գործողություն
Ամուսնուն առևանգել, կնոջից գումար են պահանջել. կան ձերբակալվածներ