Ինչպես հայտնել ենք, «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ:
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ գործողություններն իրականացվում են Քննչական կոմիտեում առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում:
«Տաշիր գրուպը» պատկանում է հայտնի գործարար, միլիարդատեր, կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի ընտանիքին:
Հունիսի 18-ին Հայաստանի ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր Սամվել Կարապետյանին:
Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու համար, սակայն վերջինս չի ընդունում մեղքը:
Դատարանի որոշմամբ՝ նա երկու ամսով կալանավորվել է:
Բաց մի թողեք
Դետեկտիվ ժանրի հետապնդում Երևանում․ « Mercedes G»-ի վարորդը, ով գտնվում էր հետախուզման մեջ, չկարողացավ պարեկներից խույս տալ անգամ անցնելով կարմիր լույսերի տակով․ Լուսանկար
Ամուսնուն առևանգել, կնոջից գումար են պահանջել. կան ձերբակալվածներ
Արա Զոհրաբյանը դատի է տվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին