Վանաձորում կայանալիք Tech Week Vanadzor 2025-ը կունենա 2000-ից ավելի այցելու։ Հուլիսի 4-ից 6-ը Վանաձորը կհյուրընկալի հայկական տեխնոլոգիական համայնքի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ Tech Week 2025-ը։
Tech Week-ը «հայթեք» Հայաստանի օրացույցի կարևորագույն իրադարձություններից մեկն է։ Այն երբեք Երևանում չի անցկացվել և ապագայում էլ չի անցկացվելու։ Tech Week-ի ողջ իմաստը մեր երկրի տեխնոլոգիական մայրաքաղաքը Երևանից երեք օրով տարհանելն է։
Այս տարի Վանաձորում Tech Week-ը միավորելու է ոլորտի առաջատարներին, տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին, փորձառու և սկսնակ ձեռնարկատերերին, ուսանողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր հետաքրքված են տեխնոլոգիական ոլորտով։
Tech Week-ի հիմնական վայրը Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատն է, որտեղ կանցկացվեն կոնֆերանսներ և պանելային քննարկումներ՝ տեղական և միջազգային փորձագետների մասնակցությամբ։
Երեք օրերի ընթացքում կոնֆերանսի շրջանակում հանդես կգա ավելի քան 60 խոսնակ՝ ընկերությունների հիմնադիրներ, ղեկավարներ, տեխնոլոգիական ձեռներեցներ, ներդրողներ և ոլորտի այլ առաջատար դերակատարներ։
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (VTC) կանցկացվի ԴևHacks տեխնոլոգիական հաքաթոնը, որը կազմակերպվում է Layerswap ընկերության կողմից։ Հաքաթոնի շրջանակում 3-5 անդամներից բաղկացած թիմերը 48 ժամվա ընթացքում տեղում կփորձեն կյանքի կոչել նորարարական իրենց գաղափարները։ Հաքաթոնին մասնակցելու համար ստացված 95 հայտերից 68 թիմ է ընտրվել։
Tech Week Vanadzor 2025-ը հարթակ է նաև «Wings» գաղափարների մրցույթի համար, որը նպաստելու Լոռու մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Մրցույթն ուղղված է տարբեր ոլորտներ ներկայացնող մասնագիտական թիմերին՝ տեխնոլոգիաներից մինչև ագրոբիզնես ու տուրիզմ։ Առաջին փուլում ընտրվելու են 7 թիմեր, որոնք մենթորների աջակցությամբ կնախապատրաստեն իրենց նախագծերը։
Մրցույթի աջակիցն է Հայաստանի Բիզնես հրեշտակների ցանցը (BANA)։ Մրցույթին մասնակցելու համար ստացվել է ավելի քան 40 հայտ։
Tech Week-ի շրջանակում կայանալիք աշխատարաններին էլ ավելի քան 300 մասնակից է գրանցվել։
Tech Week Vanadzor 2025-ը ոչ միայն միջոցառում է, այլ տարածաշրջանային զարգացման շարժիչ ուժ։ Այն նախաձեռնել են, TCF-ը, Zealous-ը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։
Բաց մի թողեք
Ռուբլին թանկացել է․ հուլիսի 3-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
«Վիվա Արմենիան» գնեց «Օվիոն» մոտ 40 մլն դոլարով․ մանրամասներ
Իշխանությունները թքած ունեն Հայաստանի ներդրումային միջավայրի վրա․ Խաժակյան