Շուրջ 6 ժամ տևած խուզարկությունից հետո քննիչները «Տաշիր գրուպից» առգրավել են համակարգիչներ և կրիչները:
Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ:
Ուշագրավ է, որ քրեական վարույթը նախաձեռնվել է 2024 թվականին, սակայն խուզարկության են մտնում Սամվել Կարապետյանի համար կազմակերպվող երթից 2 օր առաջ:

Բաց մի թողեք
Թե բա՝ «Նոր Նորքի պատասխանատու ինժեներներն ո՞ւր էին, երբ առանց բիտումի ասֆալտ էին լցնում», իսկ Քանաքեռ ՀԷԿ-ում
Աջափնյակ մետրոն դեռ չկա, բայց արդեն շրջակայքում փող շինելու մասին են մտածում
Ռուսաստանում նախատեսում են նոր հարկեր սահմանել միգրանտների համար