Գործարար Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործը իրավական հենք չունի և ուղղված է նրան քաղաքական հիմքով հետապնդելու նպատակով։
Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը՝ ներկայացնելով գործի մանրամասները և կալանավորման ընթացքը։
Փաստաբանի խոսքով՝ Սամվել Կարապետյանին վերագրվում է ենթադրյալ միջին ծանրության հանցանք, որի համար առավելագույն պատիժը կարող է լինել տուգանք։ «Այդպիսի դեպքերում նույնիսկ խափանման միջոց կիրառելու հիմք չկա, առավել ևս երբ առերևույթ հանցագործություն էլ չկա։ Սակայն այս դեպքում նույնիսկ տնային կալանք չի կիրառվել, ինչը վկայում է գործի քաղաքական դրդապատճառների մասին»,- նշեց Վարդևանյանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանի գլխավոր դատախազն անգամ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ վկայակոչել էր վճռաբեկ դատարանի նախադեպ, համաձայն որի՝ միջին ծանրության հանցանքների դեպքում նախընտրելի է կիրառել տնային կալանք։ Սակայն այս գործով խախտվել է նաև այդ սկզբունքը։
Վարդևանյանը նաև հավելեց, որ Սամվել Կարապետյանի դեմ հաղորդումը Քննչական կոմիտե է ներկայացվել անձամբ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից, ինչը ևս, ըստ նրա, ընդգծում է գործի նկատմամբ ոչ իրավական, այլ քաղաքական մոտեցումը։
Բաց մի թողեք
Աջապահյանի պաշտպանները քրեական հետապնդման դադարեցման մասին միջնորդություն են ներկայացրել
Նոր տեղեկություն՝ Սրբազաններից մեկի ինֆարկտ ստանալու վերաբերյալ
Ադրբեջանում Կարմիր խաչի գրասենյակը փակելը ծանր կնստի հայ պատանդների վրա