03/07/2025

Խելքին ինչ փչում՝ գրում է․ ՔՊ պաշտոնյաների կանայք տեղափոխվելու են ՀԷՑ․ Մանուկյան

Արդեն մի քանի ժամ է՝ իրավապահները խուզարկում են «Տաշիր գրուպ» ընկերության գլխավոր գրասենյակը: Դուռը ներսից կողպված է, քննիչները թույլ չեն տալիս անգամ պատգամավորներին ներս գնալ:

«Հայաատան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը և Գառնիկ Դանիելյանը փորձեցին հասկանալ, թե ինչ գործողություններ են արվում փակ դրռների ետևում, սակայն քննիչները նրանց արգելեցին՝ մեկնաբանելով, թե գաղտնի, նախաքննական գաղտնիք է պարունակում. «Հայաստանում քրեաիրավական, կրոնական, արտաքին քաղաքականության և այլ բոլոր հարցերի համար խորհուրդ կտամ մեկ աղբյուրից օգտվել. Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից։ Գլխին ինչ փչում է, առավոտ գրում է, էս հլու հնազանդ իրավապահներն էլ խելոք կատարում են։ Ինքն արդեն ՀԷՑ-ի կառավարիչ նշանակել է, աշխատանքից ազատել է։ Եթե այս օրենքը ընդունվի, սպասեք, որ ՔՊ պաշտոնյաների կանայք տեղափոխվելու են ՀԷՑ»։