«Հարգելի հայրենակիցներ,
«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է հուլիսի 4-ին, ժամը 18:00-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգում (Մալիբու) կայանալիք հավաքին, որտեղից երթով կշարժվենք դեպի Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման վայրը։
Մենք խստագույնս դատապարտում ենք արդարադատության քաղաքականացումը:
Կոչ ենք անում մեր հայրենակիցներին միանալ կայանալիք հավաքին: Յուրաքանչյուրի ներկայությունը կարևոր է:
«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցություն»
Սիրելի հայրենակիցներ,
Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի օրհնությամբ կոչ ենք անում բոլորին հուլիսի 4-ին, ժամը 18:00-ին մասնակցել Երևանի Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգում (Մալիբու)` ի պաշտպանություն ազգային մեծ բարերար Սամվել Կարապետյանի կազմակերպվող հավաքին, ապա նաև երթին:
Այս պայքարը հանուն արդարության և հանուն Հայաստանի է: Չարիքի իշխանությունը կարծում է, թե իր ապօրինություններով, բռնաճնշումներով, հալածանքներով կարող է լռեցնել հայերին, կոտրել մեր ժողովրդի կամքը:
Չե´ն կարող: Չարիքը տապալվելու է: Հոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր հայաստանին», Եռագույնը` սև ու սպիտակին, Տաճարը` փողոցին:
Եվ ուրեմն` հանդիպում ենք հուլիսի 4-ին, ժամը 18:00-ին Երևանի Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգում (Մալիբու):
Սրբազան պայքար
Բաց մի թողեք
ԱԺ ընդդիմությունը կողմ կքվեարկի՞ ՔՊ նախագծին
Ինչպես է Բագրատ Սրբազանի առողջական վիճակը․ Փաստաբան
Աջապահյանի պաշտպանները քրեական հետապնդման դադարեցման մասին միջնորդություն են ներկայացրել