11/07/2025

Անօրինական միգրացիային աջակցությունը չի կարող անհետևանք մնալ. ԱՄՆ դեսպանություն

Օրենքը խախտելու հարցում աջակցությունը չի կարող անհետևանք մնալ։

Այս մասին զգուշացրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:

Անօրինական միգրացիային աջակցողների (մարդկանց ապօրինի փոխադրումներ իրականացնողների, տրանսպորտային աշխատողների և պաշտոնյաների) նկատմամբ կարող են կիրառվել ԱՄՆ մուտքի մշտական արգելքներ և սահմանափակումներ։

ԱՄՆ օրենքի առաջ պատասխանատու են բոլորը։