Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի քննարկումներն ավարտվել են։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Mundo Internacional ամսագրին տված հարցազրույցում՝ Մեքսիկա կատարած աշխատանքային այցի ընթացքում, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Խոսելով Հայաստանի հետ խաղաղության գործընթացի մասին՝ Ամիրբեկովը ընդգծել է, որ 30 տարվա հակամարտությունից հետո պատմական հնարավորություն է ստեղծվել Հարավային Կովկասում երկարատև և անշրջելի խաղաղություն հաստատելու համար։
Միաժամանակ նա նշել է համաձայնագրի ստորագրմանը խոչընդոտող գործոնները՝ հերթական անգամ շրջանառելով Բաքվի անհեթեթ և անհիմն առարկությունները, այն է՝ «Հայաստանի սահմանադրության մեջ՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունը, որը հակասում է խաղաղության պայմանագրի բովանդակությանը և ոգուն, ինչպես նաև այնպիսի կառույցների վերացման անհրաժեշտությունը, որոնք կորցրել են իրենց նշանակությունը»: Խոսքը, ըստ պաշտոնյայի, ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին է։

Բաց մի թողեք
Կարեն Կարապետյանի հետ ՔՊ-ականի համագործակցության մասին
«Արցախը պետք է վերջնականապես վերանա Երևանում»․ Բաքվի ախորժակը բացվել է
ԱԺ-ն ո՞ր ճանապարհը կընտրի` կշարունակի՞ մնալ քաղաքական դիմակայության ծիրում