Մերձմոսկովյան տարածաշրջանում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Էլշան Իբրահիմովն արտաքսվել է Ռուսաստանից։
SHOT-ի տվյալներով՝ նա թռչել է Բաքու Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանից։
Իբրահիմովը նախկինում զրկվել էր Ռուսաստանի քաղաքացիությունից՝ «Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգությանը սպառնացող գործողություններ կատարելու» համար։
Նա խոստացել էր մեկնաբանություն տալ Ադրբեջան վերադառնալուց հետո։
Ադրբեջան մեկնելուց առաջ, Իբրահիմովը «Իզվեստիա»-ի թղթակցին պատմել է.
«Չգիտեմ, անկեղծ ասած, չգիտեմ», – պատասխանել է նա այն հարցին, թե ինչու է իրեն արտաքսում «Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգությանը սպառնացող սպառնալիքի» պատճառով։
«Թողեք հանգիստ հեռանամ», – ասել է Իբրահիմովը՝ հրաժարվելով լրացուցիչ մեկնաբանություն տալուց։
Բաց մի թողեք
Բաքվում կալանավորել են Վագների կազմում կռված ադրբեջանցիներին
Կիեւը կարող է ապավինել ուժեղ միջազգային գործընկերներին, այդ թվում՝ Գերմանիային․ Մերց
ԱՄՆ-ը շարունակելու է զենք ուղարկել Ուկրաինա ՆԱՏՕ-ի միջոցով․ Թրամփ