Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայից դժգոհությունները ոչ միայն հայկական ֆուտբոլի երկրպագուների կողմից է, այլ նաեւ ներսում է դժգոհություն կուտակվել եւ լարված իրավիճակ ստեղծվել։
Մենք տեղեկացանք, որ հուլիսի 3-ին ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հավաքել է աշխատակազմին, այդ թվում` բժիշկներին, եւ նախազգուշացրել է, որ աշխատանքից ոմանք կազատվեն, քանի որ վատ են աշխատում։
Ազատումների մասին շշուկներ արդեն մեկ ամիս է աշխատակիցները լսում են։ Բայց հիմա առավել պարզորոշ է դարձել և այսօր, ըստ լուրերի, մոտ 10-15 աշխատակցի հարցն է լուծվելու:
Ի դեպ, մեզ պատմեցին նաեւ, որ ՀՖՖ ղեկավարությունը հաճախ է խոսում աշխատակիցների թերի ու վատ աշխատանքի մասին, փորձելով տպավորություն ստեղծել, թե ՀՖՖ աշխատակազմն է թերանում, այլ ոչ թե ղեկավարությունը: Մինչդեռ հենց ղեկավարներն են հայկական ֆուտբոլի մակարդակը իջեցրել շրիշակից էլ ցածր, եւ ամեն ֆուտբոլային հանդիպում ավարտվում է մեր թիմերի պարտությամբ։ Էլ չենք ասում ՖԱՖ-ի ակցիաների, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հեռացման պահանջների մասին։
«Հրապարակը» փորձեց մեկնաբանություն վերցնել ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանից, բայց նա խիստ զայրացավ, որ «համարձակվել» են «նորին գերազանցությանն» անհանգստացնել և ասաց` դիմենք մեդիա բաժնին, ՀՖՖ խոսնակն էլ 3 օր շարունակ մեր զանգերին ու նամակին չի պատասխանում:

Բաց մի թողեք
Նախ՝ դադարեցնել պատերազմը, պատերազմը վատ է բիզնեսի համար․ Հունգարիայի վարչապետ
Ծառայողական սիրավեպը՝ դիվանագիտական սկանդալի պատճառ ՆԱՏՕ-ում
Չկա որեւէ երաշխիք, որ Թրամփ-Նաթանյահու «գժտությունը» իմիտացիա չէ