Լողավազաններից օգտվելն անչափ օգտակար է առողջության, ֆիզիկական ակտիվության և հանգստի տեսանկյունից: Լողավազանի օգտակար կողմերը բազմաթիվ են` այն պարգևում է բավարար ֆիզիկական և հոգեկան առողջություն, զարգացնում է սրտանոթային համակարգը, ուժեղացնում է մկանները և համատեղելի է բոլոր տարիքների համար, օգնում է քաշի վերահսկմանը, նվազեցնում է հոդերի բեռը (իդեալական է արթրիտով մարդկանց համար):
Լողը նաև նվազեցնում է սթրեսը և անհանգստությունը, օգնում է կենտրոնացմանը և թուլացմանը: Այն նաև ընտանեկան և ընկերական ժամանցի հիանալի տարբերակ է, երեխաները սովորում են թիմային աշխատանք, կարգապահություն։ Մեզ հասանելի տվյալների համաձայն, Հայաստանում լողավազաններից օգտվողների մեծ մասը` 66%-ը 15–64 տարեկաններն են, 0–14 տարեկանները կազմում են գրեթե 20%, իսկ` 65+ տարիքը՝ մոտ 14%:
Այսօր բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, որ լողը կարելի է սկսել շատ վաղ տարիքից, բայց այն պետք է համապատասխանեցվի երեխայի զարգացման մակարդակին։
Ահա ընդհանուր ուղեցույցը՝ ըստ տարիքային խմբերի.
նորածիններին (0-6 ամսական) խրախուսվում է ջրի հետ զգուշորեն ծանոթանալը (օրինակ՝ գոգաթիակում, հատուկ մանկական լողավազաններում՝ ծնողի ուղեկցությամբ), որի նպատակն է ջրի հանդեպ վստահություն ձևավորելը, ոչ թե լողի տեխնիկա սովորելը։
Այս տարիքի համար շատ կարևոր է ջրի ջերմաստիճանը (մոտ 32-34°C) և անվտանգությունը։
6 ամսականից մինչև 3 տարեկաններին խրախուսվում է մանկական լողի խմբակներ հաճախելը` ծնողի ներկայությամբ։ Սովորեցնում են վարժություններ՝ ջրի մեջ շարժվելու, փչելու, ցայտելու և գլուխը ջրի տակ պահելու համար։
3-ից 4 տարեկանում կարելի է սկսել լողի տարրական հմտությունների ուսուցում՝ խաղերի և հատուկ մանկավարժական մեթոդների միջոցով։ Այս տարիքում երեխան սկսում է ինքնուրույն ջրի վրա մնալ։
4-5 տարեկանից սկսած արդեն կարելի է սովորեցնել լողի կոնկրետ ոճեր։ Այդ տարիքում երեխաները սովորաբար պատրաստ են մասնակցելու լողի դասերին առանց ծնողի ուղեկցության։
Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը
Բաց մի թողեք
Հյուսիսային Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու թեմական առաջնորդները կոչ են արել․ Լուսանկար
Ինչ պետք է անել հափշտակության զոհ դառնալուց խուսափելու համար․ ՆԳՆ-ն զգուշացնում է
Արամ քահանան միայնակ է պսակադրություն արել այսօր, սարկավագները բոյկոտել են նրան