Այսօր այդքան աղմուկ հանած Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտի որոշումից հետո բոլորը սպասում էին, թե ինչ դիրքորոշում է հայտնելու իշխանությունը:
Նախ, կառավարության անունից մի անորոշ հայտարարություն տարածեցին, թե հարգելի արբիտրաժ, մեր որոշման իմաստը լավ չեք հասկացել, ապա կամաց վերագտան իրենց ինքնավստահությունն ու սկսեցին հեշթեգեր տարածել. «Ձև չունեք»:
Մենք տեղեկացանք, որ իշխանական վերնախավում քննարկել են իրավիճակը և որոշել, որ չեն ենթարկվելու Ստոկհոլմի արբիտրաժի որոշմանը:
Ավելին, վաղը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ինչ որ ամերիկյան ընկերության ներկայացուցչի է ընդունելու` ժամը 15-ից 18-ն ընկած ժամանակահատվածում և ընկերության կառավարման հետ կապված ինչ որ գործարք են քննարկելու:
Հավելյալ մանրամասներ ճշտել չհաջողվեց:
Բաց մի թողեք
Հուլիսի 27-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
Սարիկ Մինասյանը՝ ՀԷՑ-ի Գյումրիի «Ղարս» մասնաճյուղի տնօրե՞ն
Հուլիսի 26-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են