«Երեկ՝ երեկոյան, Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացավ ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի հանդիպումը հայկական «Արարատ-Արմենիա»-ի եւ ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժ»-ի միջեւ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Թեեւ խաղը միջազգային էր, եւ ակադեմիական տրիբունայի զգալի մասը զբաղեցրել էին «Ունիվերսիտատեա Կլուժի» երկրպագուները, խաղի ավարտին հայկական կողմի երկրպագուները բարձրաձայնեցին իրենց դիրքորոշումը՝ ոչ միայն ֆուտբոլային, այլեւ քաղաքական հարթության համատեքստում։
Ականատեսները«Ժողովուրդ» օրաթերթին պատմեցին, որ մարզադաշտում հնչել են բացականչություններ՝ «Ազատություն Սամվել Կարապետյանին», «Մեր ձեւով» եւ այլ կարգախոսներ։
Չնայած տեղում գործող անվտանգության մեծաթիվ աշխատակիցներին՝ երկրպագուների բղավոցները կանխել չհաջողվեց։ Սա եւս մեկ վկայություն է, որ հասարակական տրամադրությունները երբեմն դուրս են գալիս մարզադաշտի սահմաններից՝ վերածվելով քաղաքական ուղերձների»։
Բաց մի թողեք
Չորս երեխաների մայրը մահացել է Ուիգմորում վիրահատությունից հետո
Իմ ամուսինն աղանդավոր չէ, կարող եմ կոնտակտները տալ՝ ինքը Ձեզ կբացատրի, բայց զգույշ եղեք՝ քարոզ չանի․ Ավանեսյան
Եթե հետապնդումը քաղաքական չլիներ՝ Սրբազանը վաղուց ազատության մեջ կլիներ