Երեկ գիշերը կաշառքի գործով ձերբակալել, ապա կալանավորել են Ռոմանոս Պետրոսյանի սանիկին` Արզական գյուղի վարչական ղեկավար Լիպարիտ Մարգարյանին: Նրան մեղադրում են կաշառքի միջնորդության համար:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում (ՀԵՑ) սկսվել են կտրուկ կադրային փոփոխություններ։ Ընկերության նորանշանակ տնօրեն Ռոմանոս Պետրոսյանը, որը պաշտոնը ստանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, սկսել է ազատել մի շարք ղեկավարների։
Այսօր պաշտոնից ազատվել է նաև Գյումրու Ղարս մասնաճյուղի ղեկավարը՝ Գագիկ Ֆարզադյանը, որը այդ պաշտոնը զբաղեցրել է ավելի քան տասը տարի և համարվել է համակարգում փորձառու ու կայուն կադրերից մեկը։
Չնայած նրան, որ ՀԵՑ-ի նախկին սեփականատեր Սամվել Կարապետյանը դատական գործընթացներում ձեռք է բերել հաղթանակներ և վերականգնել իր իրավական դիրքերը, նոր ղեկավարությունը շարունակում է կտրուկ և ինքնուրույն կադրային քաղաքականություն իրականացնել։
Ընկերության ներսում այս քայլերը գնահատվում են որպես «կադրային ջարդ», մինչդեռ պաշտոնական հաղորդագրություններում դրանք ներկայացվում են որպես «նոր ռազմավարության ու պատասխանատվության մեխանիզմների ներդրում»։

Բաց մի թողեք
#Ուղիղ․ Ընթանում է 2026-ի ընտրություններում ՔՊ ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկությունը․ Տեսանյութ
Բագրատաշենի մաքսակետ տանող ճանապարհին «ֆուռերը» կտրել էին մեծ թվով մալուխներ
Աշտարակում «Toyota»-ն բшխվել է բնակչի քարե շինությանը ու մասամբ փլnւզել այն․ Լուսանկար