Պարզվում է, վերջին օրերին մեծ թվով աշխատակիցներ են ազատվել Ազգային անվտանգության ծառայությունից։ Մեր աղբյուրի տրամադրած տեղեկատվությամբ, մոտ 40 աշխատակից։
Հնարավոր է, որ ԱԱԾ նոր տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը «զտումներ» է սկսել համակարգում եւ առավել հավատարիմներին ու առավել հավատարմորեն ծառայող աշխատակազմին է միայն թողնում, որպեսզի առաջիկայում իրականացվելիք նոր ռեպրեսիաների ժամանակ խնդիրներ չունենան եւ Նիկոլ Փաշինյանի հրամաններն առավել հմտորեն իրականացնեն, անգամ եթե դա լինի Եկեղեցու վրա գրոհը, կամ մեկ այլ բան։
Պարզ է, որ ԱԱԾ փոխտնօրենի պաշտոնում քառամյա աշխատանքի ընթացքում Սիմոնյանը հիմնովին ուսումնասիրել է ԱԱԾ անձնակազմը եւ որոշել է գեբելսական մեթոդները գործի դնել՝ իր նշանակվելուց հետո։
Մեր աղբյուրն ասաց, որ ազատվողների թվում է եղել նաեւ Դվինի Արտակի՝ Արտակ Թովմասյանի որդին։
Բաց մի թողեք
ՆԳՆ-ն գործարկում է նոր հարթակ՝ «Կիբեռոստիկանություն» տելեգրամյան ալիք
Ստորագրման ամսաթվի հարցում Հայաստանի սկզբունքային մոտեցումը չի փոփոխվել. ԱԳՆ խոսնակ
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան. Լուսանկար