10/08/2025

Հայաստանի վերջի սկիզբը դրվեց, նախիր ծափ տվեք. Ֆեյսբուքում օգտատերերը քննադատում են

Մինչ ՔՊ-ականներն ու ՊՈԱԿ-ի ֆեյքերը երջանկությունից ցնծում են ու միմյանց շնորհավորում Միացյալ Նահանգներում հերթական միակողմանի զիջումների համար, հայ հանրությունը տագնապած, հիասթափված ու վրդովված գրառումներ է անում:

Հատկապես լրատվամիջոցների մեկնաբանություններ բաժնում նման գրառումները ակնառու են: «Հրապարակը» դրանցից մի քանիսը առանձնացրել է, ներկայացնում ենք ստորև.

Էթերի Բաբայան. «35 տարի մեր անմեղ տղաների թափած արյունը ջուրը քշեց տարավ, նրանք զոհվեցին որ դուք ընկերներ լինեք այ անթասիբներ, այ դավաճաններ։ Աստծո պատիժը ստանաք»։

Լիանա Թոքմաջյան. «Չեք էլ ամաչում, Հայաստանի սուվերեն տարածքը թուրքի ոտաց տակ եք տվել ու բերաններիցդ փրփրուր թափելով ներկայացնում եք իբրեւ ճանապարհ կամ խաղաղություն։ Ինչու պետք է պատերազմեն, եթե առանց պատերազմ էլ բոլոր ուզածները տվեցիք … մնում է Երեւանը տաք, դա էլ հաջորդ անգամ ու ալիեւի բոլոր զառանցանքները Զանգեզուրի եւ Իրեւանի մասին կիրականացնեք»:

Նարինե Հովսեփյան. «Հայաստանի վերջի սկիզբը դրվեց, նախիր ծափ տվեք»։

Անի Մ. «Զոմբիներ իրերդ պատրաստ պահեք Ապագան եկավ. Ձեր երազանքն էր թուրքի հարջում լինելը։ Զոմբիներ աննկատ անցեք ու չփորձեք ինչ որ բան գրել, իսկ առավել ագրեսիվներդ կատաղության դեմ սրսկվեք հետո կարդացեք»:

Քրիստինե Մելքոնյան. «Թուրքը իմ թշնամին ա ՀԱՎԵՐԺ»

Արմեն Արմեն. «Մի ամբողջ ինքնաթիռ զիբիլանոց գնաց, որ երկրի քանդման փաստաթուղթ ստորագրեն»

Ալիկ Աննա. «Տղեքը… եռաբլուրը…ՏԵՐ ԱՍՏՎԱԾ աչքերիս առաջ հատ հատ տղաների հայացքը եկավ չեն մարսելու չի կարա սենց բան լինի։ Ես Հայ եմ իմ Թշնամին թուրքն ու ադրբեջանցին են ես չեմ ուրանա ոչ 1915թ, ոչ Սումգայիթը, ոչ90 ականները, և ոչ էլ 2000ականների յուրաքանչյուր պայքար, կլինի քառորյան թե 2020թ»

Սոնա Անտոնյան. «Սյունիքն էլ հանձնեց,վայ մեզ»

Գոհար Նարիմանյան. «Հազար ափսոս մեր տղաներին, փաստորեն կռվեցին, պայքարեցինք հանուն ոչնչի»

Ժասմին Մ. «Ինչի վրա եք ծափ տալիս ողորմելիներ»

Արևիկ Աբրահամյան. Դավաճաններ»

Լուսինե Դադյան. «Երեք խելառ հավաքվել, հարցեր են լուծում»

Նաիրա Սարկիսյան. «Իրանք շուտվանից հրաշալի հարաբերություներ ունեն ընտանիքներով»: