35 տարի իրենք կռվել են ու հիմա ընկերներ են լինելու երկար ժամանակ։
Այս մասին Սպիտակ տանը մեկնարկած Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Մեծագույն պատիվ է բոլորին ողջունել Սպիտակ տանը այս պատմական գագաթնաժողովին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Երկու հրաշալի առաջնորդներին ուզում եմ ողջունել Վաշինգտոն գալու համար, որպեսզի ստորագրեն այս պատմական հռչակագիրը։
Հայաստանն ու Ադրբեջանը հանձն են առնում հավերժ դադարեցնել ցանկացած կռիվ, բացել առևտրային, ճանապարհորդական, դիվանագիտական հարաբերոթյունները, հարգել միմյանց տարածքային ամբողջականությունը: Խիստ կարևոր հանգամանք էր: Իրենք շատ լավ հարաբերություններ են ունենալու: Կասկած չկա, եթե ոչ՝ ինձ զանգեք, ես կշտկեմ ամեն ինչ:
Սա լրջագույն գործարք է, որ կնքեցինք այսօր: Սա հաջողություն է մեր երկրների, տարածաշրջանի և աշխարհի համար, քանի որ ավելի խաղաղ տարածաշրջանը նշանակում է ավելի անվտանգ աշխարհ:
Այս մասին Սպիտակ տանը մեկնարկած Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետը:
«Մեկ նախադասությամբ սա կարելի է բնութագրել այսպես. ուժ, որը հանգեցնում է խաղաղության»,- ասաց վարչապետը:
Այսօր մենք հասել ենք կարևոր հանգրվանի Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում: Մենք անցյալի պատմությունից ավելի լավ պատմություն գրելու հիմքեր ենք դնում:
Այս մասին Սպիտակ տանը մեկնարկած Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետը:
«Այս բեկումնային հաջողությունն անհնար կլիներ առանց նախագահ Թրամփի անձնական ներգրավվածության ու վճռական հանձնառության՝ մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու։
Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ճանապարհ կհարթի մեր երկրների միջև տասնամյակներ տևած հակամարտությանը վերջ դնելու համար և կբացի նոր դարաշրջան՝ հիմնված միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքի վրա»,- ասաց վարչապետը:
Սպիտակ տանը կայացած հանդիպումներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 9-ին` Երևանի ժամանակով առավոտյան 08:00-ին, Վաշինգտոնից ուղիղ եթերում կպատասխանի Կառավարությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների կողմից նախապես ուղարկված հարցերին:
Բաց մի թողեք
Գերիների հարցով էական խոսակցություն է եղել, ինչ է ասում Փաշինյանը
Մենք անցյալում ունեցած պատմությունից ավելի լավ պատմություն գրելու համար հիմքեր ենք դնում․ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը. Լուսանկարներ
Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարման գործընթացը սկսելու համատեղ կոչը