Ամերիկյան հանրահայտ փաստաբան, ԱՄՆ Հանրապետական կուսակցության ղեկավար շրջանակի նշանավոր ներկայացուցիչ Ռոբերտ Ամստերդամը, որը հայտնի է նաև որպես քաղաքական հարցերով առաջին կարգի միջազգային իրավաբան, մոտ օրերս ժամանելու է Հայաստան։
Տարբեր աղբյուրներից հայտնի է դառնում, որ Ամստերդամի այցը հրատապ բնույթ է կրում և կապված է միանգամից մի քանի աղմկահարույց գործերի հետ, որոնք, ըստ ամենայնի, անհանգստացրել են մեր տարածաշրջանում նոր ակտիվություն ցուցաբերող ԱՄՆ-ին։
Դրանք են՝ արքեպիսկոպոսների գործը, ճնշումները Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը։
Ամստերդամի այցը կոչված է որոշակի մոնիտորինգային գործառույթ իրականացնել ու պարզել մարդու իրավունքների և ժողովրդավարության իրական վիճակը։
Դոնալդ Թրամփի ամենամտերիմ շրջապատի ներկայացուցիչ Ռոբերտ Ամստերդամը հայտնի է իր վառ հակառուսական դիրքորոշմամբ։ Հենց Ամստերդամն է եղել ռուսաստանցի հայտնի գործարար և ընդդիմադիր Միխայիլ Խոդորկովսկու փաստաբանը, որի համար նույնիսկ ձերբակալվել է ՌԴ-ում։2003 թվականին Ամստերդամը ներգրավվել է «Յուկոսի» գլխավոր տնօրեն եւ Ռուսաստանի ամենահարուստ մարդ Միխայիլ Խոդորկովսկու պաշտպանությանը, որը նաեւ ներկայացվում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավոր հակառակորդ։ 2005 թվականին Խոդորկովսկին դատապարտվեց ազատազրկման։
Դատավճռի գիշերը Ամստերդամին ձերբակալեցին անվտանգության՝ քաղաքացիական հագուստով աշխատակիցները, հյուրանոցի իր սենյակում։ Այնուհետեւ Ամստերդամը ջանքերն ուղղեց Խոդորկովսկու ազատ արձակմանը, որը, ի վերջո, տեղի ունեցավ 2013թ․։
Բաց մի թողեք
Թուրքիան գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ արձանագրված առաջընթացից
Ոչ ես, ոչ Փաշինյանը հետքայլ չենք անի․ Ալիև
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել