Լսում եմ վաշինգտոնյան ասուլիսը: Ինչ հարցնում են, ասում է` դետալները հետո պետք է հստակեցվեն, չենք կարող այսօր բոլոր հնարավոր իրավիճակները կանխատեսել, բայց ամեն ինչ արվելու է ՀՀ ինքնիշխանության պահպանմամբ:
Հրապարակ թերթը գրել է․ Խոսքը թուրքադրբեջանցիների կողմից միջանցքի օգտագործման մասին է:
Բայց մենք գիտենք, որ նույնիսկ երբ հնարավոր բոլոր մանրամասները բանակցած են լինում, ինչպես նոյեմբերի 9-ի փաստաթղթում էր, չեն կարողանում դրանց իրականացումն ապահովել, հիմա ո՞վ կհավատա, որ չբանակցված հարցերում կարողանալու են հայկական շահը պահել:
Կամ` ի՞նչ իմանաս` ինչ է հասկանում ինքնիշխանություն ասելով մի մարդ, ով ամեն օր ՀՀ Սահմանադրությունն է խախտում: Տնտեսական օգուտների մասին խոսելիս էլ անորոշ թվարկում է` կլինի գազամուղ կամ գազամուղներ… հայերը կարող են կարճ ճանապարհով Մեղրի գնալ… Ստացվում է` ոչինչ հստակեցված չէ, դետալացված չէ, միայն միջանցքը տալու, Մինսկի խումբը լուծարելու և Արցախի թեման այլևս երբեք չբարձրացնելու հարցերն են շտապ շտապ թղթին հանձնել:
Մնացածը խաղաղության փուչ խոստումներ են` առանց հստակ երաշխիքների: Բայց եթե մի 5-6 տարի առաջ իր ասածներին դեռ հավատում էին, հիմա այլևս ո՞վ է հավատում մի մարդու, ով ցանկացած պահի կարող է ասել` փոփոխվող աշխարհում խոստումներից հետ կանգնելը ուխտադրժություն չէ:
Ով կարծում է, որ ճկուն քաղաքականություն վարելը ճկուն կռուտիտներ անելն է: Ով ասում է` դա Նիկոլ Փաշինյանի շարասյունը չէր, այլ ՀՀ վարչապետի…
Ով գտնում է, որ մեր զավակներին կոտորած, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին խոշտանգող, Հայաստանն Արևմտյան Ադրբեջան անվանող ոսոխի հետ կարելի է հաշտվել և նա իր խոսքի տերը կլինի:
Բաց մի թողեք
Հայաստանի վերջի սկիզբը դրվեց, նախիր ծափ տվեք. Ֆեյսբուքում օգտատերերը քննադատում են
էդ միջանցք չի, ուղիղ գծով խաղաղասիրական զբոսաշրջությո՞ւն է. Լուսանկար
Գիտակցվա՞ծ, թե՞ անգիտակցաբար` չհասկանալով գործած չարիքի աղետալի չափերն ու անվերականգնելի հետևանքները