Ի՞նչ տեսակետ ունի ԱԺ «Հայաստան» խմբակցությունը եռակողմ Հռչակագրում տեղ գտած դրույթների և ի հայտ եկած նոր գործընթացների վերաբերյալ։
Yerkir.am-ի հարցադրմանը պատասխանել է խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը.
«Ստորագրված փաստաթղթերն ու դրանց մեծ կարևորություն տվող իշխանական քարոզչությունը որևէ առնչություն չունեն իրական խաղաղության հետ: Նախաստորագված պայմանագրի հրապարակումից հետո մենք առավել մանրամասն կանդրադսռնանք այս խնդիրներին։
Իսկ մինչ այդ` կրկին փաստենք, որ Նիկոլ Փաշինյանը խախտում է ՀՀ Սահմանադրությունն ու կառավարության ստանձնած հանրային-իրավական պարտավորությունները։ Մեր ժողովրդին պարտադրվող պարտությունների այս արատավոր շղթայից հնարավոր է դուրս գալ, վերականգնել մեր ազգային արժանապատվությունը, կերտել ամուր պետականություն եւ բերել իրական խաղաղություն:
Այն իրականացնելու համար պետք է բացառել Հայաստանի գործող ռեժիմի վերարտադրությունը: Ազգային ողբերգության հեղինակը խաղաղություն չի կարող ապահովել», – հայտնեց Սեյրան Օհանյանը։

Բաց մի թողեք
Պայքարը շարունակելու ենք մինչև հաղթանակ
Գիտեմ, որ այդ օրը մոտ է. կգնան. Դավիթ Ամալյան
«Մենք հանդես կգանք ավելի խորքային հայտարարությամբ, երբ իրապես ավարտված լինեն հաշվետվությունները և հաշվարկները»