ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 13-ին եվրոպացի առաջնորդների հետ զրույցի ժամանակ պատրաստակամություն է հայտնել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել, սակայն միայն այն դեպքում, եթե դրանք չեն իրականացվում ՆԱՏՕ-ի ջանքերի շրջանակներում:
Այս մասին հաղորդում է Politico թերթը՝ հղում անելով աղբյուրներին:
Ըստ նրանց՝ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է որոշակի դեր խաղալ Ուկրաինային «զսպող միջոցներ» տրամադրելու գործում, եթե Ռուսաստանի հետ հրադադարի վերաբերյալ համաձայնագիր կնքվի, սակայն որոշակի պայմաններով:
Միևնույն ժամանակ, ինչպես հայտնել է աղբյուրներից մեկը, Ամերիկայի նախագահը չի մանրամասնել, թե ինչ է նկատի ունեցել անվտանգության երաշխիքներ ասելով:
Ավելի վաղ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել էր, որ Թրամփը եվրոպացի առաջնորդների հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է Վաշինգտոնի մտադրության մասին՝ նպաստելու Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելուն, որոնք մշակել են «կամավորների կոալիցիան»:
Նրա խոսքով՝ Թրամփը նաև ասել է, որ «տարածքային հարցերի շուրջ բանակցությունները կանցկացվեն միայն Վլադիմիր Զելենսկու ներկայությամբ Ալյասկայում Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից հետո կայացած հանդիպման ժամանակ:
Բաց մի թողեք
Ղրիմին վերադարձ չի լինի, Ուկրաինան ՆԱՏՕ-ին չի անդամակցի. կան բաներ, որ երբեք չեն փոխվում. Թրամփ
Զելենսկին արձագանքել է Ղրիմից հրաժարվելու Թրամփի կոչին
Զելենսկին կարող է անմիջապես դադարեցնել պատերազմը Ռուսաստանի հետ, եթե ուզենա. Թրամփի գրառումը. Նա ժամանել է Վաշինգտոն