24/08/2025

Իշխանության թիվ 1 թշնամին երկրին ծառայություն մատուցած մարդն է․ Աբրահամյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Սրբազան պայքարի» գործով դատավարությանը փաստաբանները գնդապետ Միհրան Մախսուդյանին և Իգոր Սարգսյանին դրական բնութագրելու շրջանակներում ներկայացրեցին վերջիններիս մարտական գործողությունների մասնակից լինելու և հայրենիքին անմնացորդ ծառայելու հանգամանքը:

Կարծում եմ` գործող իշխանության և նրա հանցակից կամակատարների համար դա ճիշտ հակառակ էֆեկտն ունի:

Իշխանության համար թիվ 1 թշնամին երկրին ծառայություն մատուցած ու ներքին և արտաքին թշնամու դեմ պայքարի պատրաստ մարդն է և, բնականաբար, նրանց նկատմամբ իշխանության գործողություններն առավել կոշտ են:

Փաստաբանները Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանի դեպքում էլ հիշատակեցին վերջինիս` պատգամավոր լինելու հանգամանքը, ինչը «մահացու մեղք» է նվազագույնը արցախցի լինելու, Արցախի պետական ինստիտուտ ներկայացնելու և մարդկանց հետ ակտիվ կոմունիկացիա ունենալու տեսանկյունից:

Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»: