Ես եմ Սամվել Կարապետյանին խնդրել, որ ռուսական մեկ այլ ընկերությունից ձեռք բերի ՀԷՑ–ը, որովհետեւ այն շատ վատ վիճակում էր։
Այս մասին այսօր՝ օգոստոսի 26–ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը․ «Պետք էր մարդ, ով սրտացավություն կցուցաբերեր, կցանկանար ներդրումներ անել՝ առանց երկար ժամանակ շահույթ հետապնդելու, ինչը գոնե 2018թ.–ը Սամվել Կարապետյանը կատարել է։ Կարծում եմ՝ դրանից հետո էլ շարունակել է»։
Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը սատարում է Սամվել Կարապետյանին։ Լրագրողների հարցերին 2018թ.-ի իրադարձությունների վերաբերյալ ՀՀ երրորդ նախագահը չպատասխանեց՝ նշելով, որ ինքն այդ մասին կխոսի մեկ անգամ՝ ուղիղ եթերում։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Հայաստանի դատաիրավական համակարգը գտնվում է «ուզուրպացված վիճակում» և ծառայում է որպես քաղաքական ռեպրեսիաների գործիք։
Նրա խոսքով՝ այն օգտագործվում է ընդդիմադիրների, ազգային գործիչների և նույնիսկ նախագահների դեմ՝ կեղծ մեղադրանքներով սահմանափակելով նրանց ազատությունն ու խոչընդոտելով քաղաքական գործունեությանը։
Դանիելյանը հատկապես անդրադարձավ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված նոր քրեական գործին՝ այն անվանելով շինծու և իրավական առումով ծիծաղելի։
Նա նշեց, որ Սարգսյանը չի վախեցել որևէ սպառնալիքից, հաղթանակ կերտած նախագահ է և որևէ ռեժիմից երբեք չի վախեցել։
Բաց մի թողեք
Անկում տարադրամի շուկայում․ օգոստոսի 27-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
Բիթքոյն թվային արժույթի գինն էժանացել է
Միայն 28 տոկոսն է գոհ ՀՀ կառավարությունից, իսկ 46 տոկոսը՝ դժգոհ