Միացյալ Նահանգների համար հոկտեմբերի մեկից կգործեն վիզային նոր տարիֆներ։ Դրանք կթանկանան։ Տուրիստական վիզայի տարիֆը կթանկանա 135 տոկոսով՝ 185 դոլարից հասնելով 435 դոլարի։
Համաձայն ԱՄՆ Կոնգրեսի Բյուջետային կառավարման կոմիտեի, նոր տարիֆները ԱՄՆ-ին տարեկան մինչեւ 2,7 միլիարդ դոլարի հավելյալ եկամուտ կբերեն։
Սակայն տուրիստական սեկտորի ներկայացուցիչները նախազգուշացնում են, որ վիզային տարիֆների թանկացումը կարող է տուրիստական սեկտորին նաեւ 29 միլիարդ դոլարի վնաս պատճառել, քանի որ թանկ վիզային տարիֆները կարող են կրճատել տուրիստական հոսքերը։
Վիզային տարիֆների թանկացումները կներառեն նաեւ ուսանողական՝ F, J, M, փոխանակման ծրագրերի, ինչպես նաեւ՝ աշխատանքային H-1B, L-1, O-1 վիզաների կատեգորիաները։

Բաց մի թողեք
Արթուր Օսիպյանի ազատ արձակման պահանջ՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին
Հռոմի պապը շրջագայում է Իսպանիայում՝ 12 ելույթով և ավելի քան 2500 կիլոմետր ծրագրով
Պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Easy Love»․ Տեսանյութ