Այսօր՝ օգոստոսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
ժամը 11:30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի Աշտարակի «գայի պոստի» դիմաց բախվել են Լոռու մարզի բնակիչ 36-ամյա Աշոտ Պ.-ի վարած «Opel Zafira» մակնիշի և ՌԴ քաղաքացի 46-ամյա Արամ Ճ.-ի վարած «Renault» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 հոգի, որոնք երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Երեխաները տեղափոխվել են Երևանի մանկական հիվանդանոցներից մեկը:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Renault»-ն, որի վարորդը Երևանից դեպի Աշտարակ ընթանալիս չթույլատրելի հատվածում փորձել է շրջադարձ կատարել՝ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Բաց մի թողեք
Հյուսիսային Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու թեմական առաջնորդները կոչ են արել․ Լուսանկար
«Մեր ձևով» շարժման համակիրները գիշերը գնացել են իրենց զորակցությունը հայտնելու հոգևորականներին
Մկրտիչ սրբազանին տանելու են կալանքի, նրա նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել