ՀԾԿՀ-ն սակագին սահմանելիս հաշվի է առնում նաև աշխատավարձային ֆոնդը՝ կոնկրետ, հստակ թիվ նշելով։
Սակայն ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը նշել է, որ հանձնաժողովի կողմից սահմանված աշխատավարձային ֆոնդից բացի, 2015 թվականից մինչ այսօր ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը լրացուցիչ տրամադրել է մոտ 11,6 միլիարդ դրամ։
Ղազինյանի խոսքով՝ եթե փորձեն շարժվել ՀԾԿՀ սահմանած աշխատավարձային ֆոնդի շրջանակներում, դա հանգեցնելու է աշխատողների կրճատման կամ աշխատավարձերի նվազեցման։ «Սեփականատերը ունի իրավունք որոշել, թե իր միջոցներն ինչպե՞ս օգտագործի, և նա կարող է որոշել՝ այլևս ամսական 150 միլիոն դրամ հավելյալ գումար չտրամադրել և տեղավորվել միայն աշխատանքային ֆոնդի մեջ», – նշել է նա։
Նա հավելել է, որ Սամվել Կարապետյանը այս պահի դրությամբ չի ցանկանում սահմանափակել իր հավելյալ ներդրումները մի քանի պատճառներով. առաջինը՝ որպես պետականամետ գործիչ՝ նա չի ցանկանում պատժել կառավարչին կամ հանձնաժողովին, երկրորդը՝ գումարի կրճատումը անխուսափելի կբերի պրոֆեսիոնալ աշխատակիցների կրճատմանը, և երրորդը՝ նման քայլը կարող է ՀԷՑ-ն բերել ամբողջական ճգնաժամի և հնարավոր կործանման։
ՀԷՑ-ի հնարավոր գնորդը կանգնած է ոչ միայն ֆինանսական, այլև լուրջ իրավական և բարոյական խնդիրների առաջ։
Այդ մասին ասուլիսի ընթացքում նշել է ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենը՝ Դավիթ Ղազինյանը։
Նրա խոսքով՝ նույնիսկ եթե գնորդը փորձի բարեխիղճ մոտեցում ցուցաբերել, սպասվում են բազմաթիվ բարդություններ։ «Գնելու դեպքում նոր սեփականատերը ստիպված կլինի դիմակայել բազմաթիվ խնդիրների, որոնք կառաջանան և՛ իրավական, և՛ կազմակերպչական հարթությունում։ Կարծում եմ՝ իշխանափոխությունից հետո այս գործընթացը կարող է վերածվել խոշոր քրեական քննության, որտեղ տարբեր կողմեր կմեկնաբանեն ու կտան ցուցմունքներ իրար դեմ», – նշել է Ղազինյանը. «ՀԷՑ-ի հնարավոր գնորդը պետք է շատ ռիսկեր հաշվի առնի, իսկ իմ կարծիքով այդ ռիսկերը հաշվելու դեպքում ուղղակի գնորդ չի լինելու»։
Բաց մի թողեք
Հունիս և հուլիս ամիսներին արտահանման ոլորտում գրանցվում են կայուն բացասական ցուցանիշներ
Անկում տարադրամի շուկայում․ օգոստոսի 27-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
Բիթքոյն թվային արժույթի գինն էժանացել է