ՍԴ աշխատակազմում ուշագրավ փոփոխություններ են տեղի ունեցել։ Մասնավորապես, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը ազատվել է պաշտոնից եւ տեղափոխվել ՍԴ նախագահի խորհրդականի պաշտոնում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նրան փոխարինել է Արմեն Հարությունյանը, որը ծնվել է Ադրբեջանում:
Հիշեցնենք, որ Սամվել Առաքելյանը ժամանակին եղել է հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ ցուցմունք տված անձը, ինչի հիման վրա էլ Ղազարյանի հրապարակային խոսքը սահմանափակվեց, նրա նկատմամբ առաջադրվեց մեղադրանք։
Թերեւս այդ ծառայության համար Առաքելյանին դուրս չեն հանել համակարգից: Բայց դրանից, այս նշանակումների շղթան, փաստորեն, ոչ միայն զուտ կադրային փոփոխություն է, այլեւ հիշեցնում է անցյալի բուռն իրադարձությունների մասին»։
Բաց մի թողեք
«Կլյուչեվոյ» պաշտոններից կթռնեն մի շարք պաշտոնյաներ. հերթի տակ են երկու փոխվարչապետները. Լուսանկար
Մեզ տեղն է․ Կարեւորը` Ալիեւ էֆենդին գոհ լինի մեզնից
Կգնան ԱԺ արտահերթ ընտրությւոնների, քանի դեռ վաշինգտոնյան կեղծիքի էյֆորիայի փուչիկը չի պայթել