Օգոստոսի 27-ին` տեղական ժամանակով ժամը 00:33-ին (Գրինվիչի ժամանակով` Օգոստոսի 26-ին ժամը 20։33-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 42.52⁰ և արևելյան երկայնության 48․20⁰ աշխարհագրական կոորդինատներով Ռուսաստանի Դաշնություն՝ Մախաչկալա քաղաքից 75 կմ հարավ-արևելք 10 կմ խորությամբ 5.5 մագնիտուդով երկրաշարժ։
Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ:
Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի մի շարք համայնքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
Բաց մի թողեք
Հյուսիսային Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու թեմական առաջնորդները կոչ են արել․ Լուսանկար
«Մեր ձևով» շարժման համակիրները գիշերը գնացել են իրենց զորակցությունը հայտնելու հոգևորականներին
Մկրտիչ սրբազանին տանելու են կալանքի, նրա նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել