Այսօր՝ օգոստոսի 28-ին, ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը, սովորության համաձայն, ինչ-որ բաներ էր խոսել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին և առաջիկա ընտրություններում իր երազանքը ներկայացրել:
Նիկոլ Փաշինյանի ելույթին արձագանքելու խնդրանքով Yerevan.Today-ը դիմեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարին:
«Նախագահ Քոչարյանին ամենաշատը մեղադրում են, թե ինչու միչև հիմա սրանք մեր քաղաքական կյանքում դեռ գոյություն ունեն»,- ասաց Բագրատ Միկոյանը և հավելեց. «Կարծում եմ, որ առաջիկա ընտրություններում մեր ժողովուրդը կօգտվի սրանց ստախոս քաղաքական լեզուները վերջնականապես կտրելու և մոտակա աղբանոցը նետելու հնարավությունից: Եվ կարծում եմ, որ դա տեղի կունենա քաղաքական և քաղաքակիրթ եղանակով»:

Բաց մի թողեք
Մեռյալ սեզոն շարքից
Իմ կենսագրությունը, Ծառուկյան ազգանունը և կառուցելը նույնականացել են. ոչ մի բանի համար չեմ ափսոսում
Նիկոլ Փաշինյանի արձակուրդային ուշագրավ ընտրությունը