29/10/2025

Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ … երեխաների՞. մինչև 2025 թ. հոկտեմբեր – նոյեմբեր զրկված են լինելու պետպատվերից

Հասարակական գործիչ Կարեն հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ … երեխաների՞:

Այսուհետ, առնվազն մինչև 2025 թվականի հոկտեմբեր կամ նոյեմբեր ամիսները հայաստանցի երեխաները զրկված են լինելու անվճար բուժսպասարկումից: Ըստ պոլիկլինիկաների բժիշկների, մինչև հոկտեմբեր (որոշ տեղեկություններով` մինչև նոյեմբեր) երեխաներին անվճար բուժսպասարկման ուղեգիր չտրամադրելու ԲԱՆԱՎՈՐ հրահանգ է իջեցված:

Պոլիկլինիկաների բժիշկներին ասել են, որ երեխաների համար նախատեսված «պետպատվերի տեղերն սպառվել են»: Դա նշանակում է, որ մինչև 2025 թվականի հոկտեմբեր (որոշ տեղեկություններով` մինչև նոյեմբեր), երեխաները պետք է վճարովի բուժօգնություն ստանան կամ … չհիվանդանան»: