Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում կայացել է Թուրքիայի և Իրանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը:
Այդ մասին հայտնում է «Անադոլուն»՝ հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության պաշտոնական հաղորդագրությանը:
Ըստ այդմ, Էրդողանն ասել է, որ Թուրքիայի եւ Իրանի միջև տարբեր ոլորտներում, մասնավորապես էներգիտակայի բնագավառում համապատասխանում է երկու երկրների շահերին:
Անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների ներկա իրավիճակին: Էրդողանը նշել է, որ Թուրքիան Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցությունները «նպատակահարմար է տեսնում և ավելացրել, որ Անկարան կշաարունակի այդ հարցում աջակցել Թեհրանին»:
Կողմերը նաև անդրադարձել են «Սիրիայի ընթացիկ դրությանը, Գազայի դեմ Իսրայելի ագրեսիային և Հարավային Կովկասում խաղաղ գործընթացին»:
Վերջին շեշտադրումն, անկասկած, վերաբերում է Հայաստան-Ադրբեջան կարգավորմանը, որ ներառնում է նաև Սյունիքում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, մի խնդիր, որի նկատմամբ Իրանի և Թուրքիայի մոտեցումները «չափազանց զգայուն են»:
Կարելի է ենթադրել, որ Էրդողան-Փեզեշքիան բանակցություններում ամենաառանցքայինը «Թրամփի կամուրջ» նախագծի շուրջ քննարկումներ են եղել:
Պաշտոնական հաղորդագրությունն, իհարկե, փակագծեր չի բացում, մնում է փորձել համադրել «ուղեկցող» տեղեկատվությունը: Թուրքիան, ինչպես հայտնի է, օգոստոսի 22-ին հայտարարել է Կարս-Իգդիր-Նախիջևանի ԻՀ սահման երկաթգծի կառուցման հիմնարկեքը:
Վեց օր անց, ՇՀԿ գագաթաժողովի նախօրեին Իրանի փոխնախագահ Մոհամեդ Ռեզա-Արիֆն այցելել է Չաբահար նավահանգիստ և անոնսավորել, որ սկսվում է ենթակառուցվածքներն Իրանի երկաթուղային ցանցին միացնելու նախագիծ:
ՇՀԿ գագաթաժողովի ելույթում Իրանի նախագահն ասել է, որ Չաբահար նավահանգստի արդիականացումը թույլ կտա, որ Չինաստանը և Կենտրոնական Ասիայի երկրները կապվեն Պարսից ծոցի հետ:
Իրանի առաջին փոխնախագահն ասել է, որ Իրանի երկաթուղային ցանցին Չաբահար նավահանգստի միացումը թույլ կտա բեռնափոխադրումներ իրականացնել ինչպես արևելք-արևմուտք, այնպես էլ՝ հյուսիս-հարավ ուղղություններով:
Իրանի նախագահի «ականջին» ի՞նչ է ասել Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Սյունիքում հաղորդակցության բացումն Իրանի համար օգտակար է գնահատել ոչ միայն Հայաստանի վարչապետը, այլև՝ Ադրբեջանի նախագահը:
Վերջինս պարզ ասել է, որ դա Իրան-Ռուսաստան երկաթուղային հաղորդակցության հնարավորություն է: Բայց դա նաև հնարավորություն է, որ Իրանը Եվրոպայի հետ ապրանքաշրջանառություն իրականացնի ոչ թե Հայաստան-Վրաստանի սեւծովյան նավահանգիստներ, այլ՝ Թուրքիա-Միջերկրական ծով երթուղով:
Միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում Թեհրանին աջակցելու պատրաստակամության հեռագնա նպատակը ԵՄ հետ միջնորդության դիմաց Պարսից ծոցից դեպի Եվրոպա բեռնափոխադրումները Թուրքիայի տարածքով իրականացնելու «փոխհատուցո՞ւմն է»:
Բաց մի թողեք
Այս իրավիճակն ի՞նչ ազդեցություն կունենա հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա
Հարցում․ 63%–ը որպես Ադրբեջանի թշնամի է նշել Ռուսաստանին, 60%–ը՝ Հայաստանին
Միացյալ Նահանգները կշարունակի՞ գլխավորել եվրաատլանտյան աշխարհը, թե …