ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին զրկել են հեռախոսից օգտվելու հնարավորությունից։
Այս մասին նա ասել է Սպիտակ տանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Թրամփը փաստացի չի պատասխանել այն հարցին, որը վերաբերվում էր օգոստոսի երեսունմեկին Բուլղարիայում ԵՀ նախագահին տեղափոխող օդանավի վայրէջքի ժամանակ նավիգացիայի հետ առաջացած խնդրին։
«Ոչ ոք չգիտի, թե որտեղից է դա եղել»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ ֆոն դեր Լեյենին համարում է հիանալի կին։ «Նրան զրկել են հեռախոսից օգտվելու հնարավորությունից։ Գիտեք, երբեմն դա վատ չէ։ Ինչ որ մի պահ դա կարող է լինել նաեւ ինձ հետ եւ ես դրա համար շատ ուրախ կլինեմ»,- ասել է նախագահ Թրամփը։

Բաց մի թողեք
Ծառայողական սիրավեպը՝ դիվանագիտական սկանդալի պատճառ ՆԱՏՕ-ում
Չկա որեւէ երաշխիք, որ Թրամփ-Նաթանյահու «գժտությունը» իմիտացիա չէ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն արգելափակել է Թրամփի՝ Կանադայի դեմ սահմանած մաքսատուրքերը