Ռուսական կողմը հիմնավորված է համարում ԵԱՀԿ կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խումբը լուծարելու որոշումը:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Դիվանագետը հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը, ԵԱՀԿ մյուս անդամների հետ միասին, անմիջականորեն մասնակցել է այս որոշման ընդունմանը՝ հիմնվելով կոնսենսուսի կանոնի վրա. «Մենք այս քայլը համարում ենք հիմնավորված, արդարացված՝ հաշվի առնելով տարածաշրջանում իրավիճակի արմատական փոփոխությունները»։

Բաց մի թողեք
«Իմ խիղճը մաքուր է». Հունգարիայի ընդդիմության առաջնորդը պնդում է, որ իրեն գայթակղել են սեքս-տեսանյութի «մեղրի թակարդի» մեջ
Կոշտ «համագործակցությունը» Կովկասը բաժանում է ճամբարների
ԱՄՆ ճնշման տակ Եվրամիությունը և Ուկրաինան կապիտուլյացված տեսնելու սպասումները Մոսկվայում չեն արդարանում