08/09/2025

«Գողական աշխարհի» դեմ ռեյդից հետո 30 մարդ է ձերբակալվել. Վրաստան

Վրաստանի ողջ տարածքում «գողական աշխարհի» դեմ ուղղված հատուկ գործողության շրջանակներում ձերբակալվել է 30 մարդ։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Վրաստանի Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Թորնիկե Մարսագիշվիլին։

Քննությունը պարզել է, որ մեղադրյալները կապի մեջ են եղել արտասահմանում գտնվող «օրենքով գողերի» հետ և կատարել են նրանց հրահանգները։ Նրանք կազմակերպել են «գողական բախումներ» և լուծել ֆինանսական վեճերը՝ քրեական հեղինակությունների ներգրավմամբ։ Վիճող կողմերից մեկը, ի վերջո, պարտավորվել է գումար վճարել ինչպես իր հակառակորդին, այնպես էլ միջնորդներին։ Եթե վճարումները ուշանում էին, քաղաքացիներին սպառնում էին սպանությամբ։

Մեղադրյալների տների խուզարկություններից հետո ոստիկանությունը առգրավել է համակարգչային սարքավորումներ և բջջային հեռախոսներ, որոնք նրանք օգտագործել են միմյանց հետ և արտասահմանում գտնվող «օրենքով գողերի» հետ շփվելու համար, հրազեն և կանխիկ գումար՝ որպես ապացույց։ Լուրը հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը

Ձերբակալվածներից 19-ը մեղադրվում են «գողական աշխարհի անդամներին դիմելու», յոթը՝ «գողական աշխարհի գործունեությանը աջակցելու», իսկ չորսը՝ «անդամակցության» մեջ։

Մեղադրանքներ են առաջադրվել «օրենքով գող» Թենգիզ Խոպերիային՝ «Չինկա» մականունով, և նրա հանցակիցներին, որոնք Վրաստանում չեն։

Գործի քննությունը շարունակվում է։ Մեղադրյալներին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։