Ինչքան ավելի է ծանրանում մեր երկրի վիճակը, ինչքան ահագնանում են մարտահրավերները, ինչքան շատ է Նիկոլ Փաշինյանը զիջում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու վտանգում մեր երկրի ապագան, այնքան նվազում է հանրային ներողամտությունը նախկինների հանդեպ:
Հրապարակ թերթը գրել է․ Այո, մի զարմացեք: Նվազում է ոչ միայն այն տեսանկյունից, որ` մի քիչ նորմալ պահեիք ձեզ, լսեիք հանրային կարծիքն ու ձեզ քննադատողներին, գուցե 2018-ին անհայտ ու անհայրենիք այս ջահելների խմբակը չկարողանար այդպես հեշտ գալ իշխանության:
Նվազում է նաեւ այն դիտանկյունից, որ դուք այս ինչքա՞ն եք ցավեցրել ու զզվեցրել մեր ժողովրդին, որն այս հողատուների ու պարտվածների խմբակին հանդուրժում է, բայց լսել անգամ չի ուզում ձեր վերադարձի մասին: Կարող էին, չէ՞, բոլոր ապրանքների ներկրման իրավունքը ոչ թե «քվոտաներով» բաժանել յուրայիններին, այլ թույլ տալ, որ աշխատող, արարող մարդիկ էլ ինչ-որ բան բերեին:
Կարող էին, չէ՞, հարկայինին քսի չտալ գործարարների, մանավանդ` ոչ յուրայինների վրա, որ հարկ-տուրքերով չխեղդեին նրանց: Կարող էր, չէ՞, օրինակ, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը քաղաքի փողոցները քիչ թե շատ ասֆալտապատել, որ Վանաձորում փողոցները տառապանքի ուղի չդառնային, եւ այսօր վանաձորցիները չասեին․ «Ական կրիմինալ է, բայց քաղաքի փողոցները բարեկարգել է»: Կարող էր, չէ՞, գեներալ Մանվելը շլագբաումներ չդնել ու սարսափի մեջ չպահեր Էջմիածինը:
Կարող էին, չէ՞, որոշ կառույցներ նրա ձեռքը բռնել, թույլ չտալ, որ բեսպրեդելի քաղաք դառնա մեր հոգեւոր մայրաքաղաքը: Կարող էին, չէ՞, Բուզանդի փողոցից վտարված քաղաքացիների հայցերը քննող դատավորներին տեռորի չենթարկել եւ պարտադրել, որ կառուցապատող օլիգարխները նորմալ փոխհատուցումներ վճարեին քաղաքացիներին: Ո՞ր մեկն ասես:
Բաց մի թողեք
Փոխքաղաքապետը, որ թիկնապահ է դարձել, 26 մլն դրամ աշխատավարձ է ստանում. Լուսանկար
Աշխատավարձից բացի Կոնջորյանի կինը այլ միլիոններ է ստանում «Հայփոստից». Լուսանկար
Մեկնարկում է ԱԺ հերթական նստաշրջանը. ինչ կա օրակարգում