Bloomberg-ը, վերլուծելով ՇՀԿ գագաթաժողովի և Պեկինի զորահանդեսի խորհրդանշանայնությունը, եզրահանգել է, որ Միացյալ Նահանգներն այլևս Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հեգեմոն չէ:
Պեկինի զորահանդեսից երեք օր հետո ԱՄՆ նախագահը որոշել է Պենտագոնը վերանվանել «պատերազմի նախարարություն»: Թրամփը Պուտին-Սի Ծինփին-Կիմ Չեն Ին «եռամիասնությունն» անվանել է Միացյալ Նահանգների դեմ «դավադրություն»:
Ռուսաստանյան փորձագիտական հանրությունը միակարծիք է, որ «բազմաբևեռ աշխարհն այլևս իրողություն է»: Ըստ երևույթին՝ Վլադիմիր Պուտինը նպատակադրվել է ուկրաինական կարգավորումը հասցնել գլոբալ պայմանավորվածությունների և իրավաբանորեն ամրագրել «գետնի վրա ստեղծված իրավիճակը»:
Թուրք քաղաքագետ Հուսեյն Կորխմազի վերլուծականը, որ հրապարակել է «Անադոլու» պետական գործակալությունը, նույնպես «բազմաբևեռությունն իրողություն է» արձանագրում է : Նա է ձևակերպել է, որ «Չինաստանը սրընթաց կրճատում է ԱՄՆ-ի հետ ռազմավարական հարաբերակցության տարբերությունը»:
Այդուհանդերձ, թուրք քաղաքագետը համարում է, որ, բազմաբևեռ աշխարհի ձևավորման հարցը մնում է բաց»: Խնդիրն այն, որ ՇՀԿ-ն և ԲՐԻԿՍ-ը դեռևս ինստիտուցիոնալացված չեն: Ինչպես արևմտյան փորձագետներից մեկն է նկատել, այդ կառույցներն ստեղծվել են ոչ թե ընդհանուր շահերի, այլ Միացյալ Նահանգներից դժգոհության հիման վրա:
«Անադոլուի» վերլուծականից ենթադրվում է, որ նոր աշխարհակարգում «թուրքական աշխարհի ինքնուրույն բևեռ լինելու» Էրդողանի տեսլականն իրատեսական չէ: Թուրքիան ավելի վաղ ԲՐԻԿՍ-ին անդամակցելու ցանկություն է հայտնել: ՇՀԿ գագաթաժողովին Էրդողանի ներկայությունը նույնպես խորհրդանշական է:
Թուրքիայի աշխարհաքաղաքական կողմնորոշումը Հարավային Կովկասի համար չափազանց էական է: Առայժմ շատ դժվար է նույնիսկ կողմնորոշվել, թե ՇՀԿ գագաթաժողովի «կողասրահներում» ի՞նչ աջակցության կամ «դիմադրության» է արժանացել «Թրամփի կամուրջ» նախագիծը, որի շուրջ ռուս-ամերիկյան, իրանա-ամերիկյան «զգայունությանը» կարող է գումարվել նաև Չինաստանի «անհաղորդությունը»:
Փաշինյանի Ճապոնիա այցը «Խաղաղության խաչմերուկին» ևս մի աջակցություն ապահովելու նպատակ ունի՞:
Բաց մի թողեք
Միացյալ Նահանգները կշարունակի՞ գլխավորել եվրաատլանտյան աշխարհը, թե …
Մեր պարտքն է վերջ տալ Բաքվի «Արևմտյան Ադրբեջանի» քարոզչությանը
Դոդիկը Բոսնիա-Հերցեգովինան ԵՄ կհասցնի, թե կդառնա՝ Պուտինի հրձիգը